Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (ՀՖԿՍՊԻ) հյուընկալվել էր Մերսման համաշխարհային ֆեդերացիայի (WMF) կրթական գծով տնօրեն Ջորջ Տոկտարիդիսին (Հունաստան), ով Հայաստան էր եկել Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՖԿՍՊԻ դասախոս Արման Մանուկյանի հրավերով:
Ռեկտոր Դավիթ Խիթարյանը հյուրին ներկայացրել է բուհի գործունեության ընդհանուր ուղղությունները, այդ թվում նաև՝ սպորտը սպասարկող ոլորտների մասնագետների պատրաստման ուղղությամբ բուհում իրականացվող կրթական ծրագրերը։
«ՀՖԿՍՊԻ–ի և Մերսման համաշխարհային ֆեդերացիայի միջև փոխգործակցությունը կնպաստի ոչ միայն երկու կազմակերպությունների, այլ նաև երկու բարեկամական երկրների՝ Հայաստանի և Հունաստանի միջև սերտ և արդյունավետ համագործակցության ձևավորմանը»,– նշել է ռեկտորը։
Ռեկտորը բարձր գնահատեց նաև Արման Մանուկյանի ջանքն ու տեսլականը՝ Հայաստանը միջազգային մարզաառողջարարական ոլորտում առավել հայտնի դարձնելու և միջազգային կապեր ստեղծելու համար: Իր հերթին պարոն Ջորջ Տոկտարիդիսը շնորհակալություն հայտնեց Արման Մանուկյանի՝ իրեն Հայաստան հրավիրելու և ինստիտուտի ղեկավարության հետ ծանոթացնելու համար: