Լոս Անջելեսի Սանլենդ թաղամասում գործող SFC (Sunland Fight Club) մարզական ակումբը շնորհակալական նամակ է հղել ֆիզիոթերապևտ Արման Մանուկյանին՝ գնահատելով նրա մասնագիտական աջակցությունը։ Նամակը ստորագրել են ակումբի տնօրեն Հովիկ Թադևոսյանը և գլխավոր բռնցքամարտի մարզիչ Վահան Թորոսյանը։
Նամակում նշվում է․
«Սիրելի Արման Մանուկյան,
մեր մարզասրահի անունից անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ ֆիզիկական թերապիայի, շնչառական վարժությունների և ձգման տեխնիկայի ոլորտներում Ձեր գիտելիքներն ու փորձով կիսվելու համար։ Ձեր ներդրումը բարձր է գնահատվում և մեծ արժեք է հաղորդում մեր առաքելությանը։ Մենք սպասում ենք Ձեզ հետ ապագա ավելի ամուր և բովանդակային համագործակցությանը, որը ոչ միայն կխթանի մեր ծրագրերը, այլև կնպաստի այն երեխաների առողջությանն և բարեկեցությանը, որոնց մենք սպասարկում ենք»։